Մեկնարկեց շատերիս համար սպասելի և սիրելի «Ոսկե ծիրանը», և կազմակերպիչների, ու ոչ միայն նրանց, ուշադրության կիզակետում է «Հայկական համայնապատկեր» ծրագիրը` խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի բազմազան խճանկարով:
«Չար լեզուներն ասում են` իբր սեպտեմբերին Երևանում եմ լինելու ու շատ հավանական է Երևանի աբստրակցիոնիստների հետ մի ցուցահանդեսի մասնակցեմ»,- մեզ հետ զրույցում ասաց ավանգարդ արվեստի ներկայացուցիչ, ամերիկաբնակ Սէվը (Հենրիկ Խաչատրյանը) :
Այսօր ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ ՈՒրի Քեյնը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` կատարելով Կոմիտաս, Ասլամազյան, ինչպես նաև Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից և սեփական երգացանկից:
Մայիս ամսին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր նոր` Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացմամբ հանդես է եկել Լոնդոնի «Globe to Globe» շեքսպիրյան համաշխարհային փառատոնում: Լոնդոնյան հանդիսատեսը, թատերական աշխարհն ու մամուլը դրականորեն են արձագանքել հայկական թատերախմբի ելույթին:
Երևանի ռուսական արվեստի թանգարանում հունիսի 15-ին տեղի կունենա «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի և Երևանի ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնած «Հավիտենական արվեստ» դասախոսություն-ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում են «Ծիրանի» ՀԿ-ից:
Արձակագիր, էսսեիստ, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԻ «Ցտեսություն, Ծիտ» առաջին վեպի շնորհանդեսը նշվեց Սիրահարների այգում` նախընտրական քարոզարշավի ավարտին, լռության օրը:
Հունիսի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվելու է ճապոնացի աշխարհահռչակ գիտնական, աշխարհի բազմաթիվ նշանավոր համալսարանների պատվավոր դոկտոր, անթիվ-անհամար քաղաքների պատվավոր քաղաքացի և Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Դայկադու Իկեդայի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։
Մարդկության պատմությունը մեծ քանակությամբ լոկալ բնույթի մանր ուժային բևեռներից ավելի ու ավելի փոքր քանակությամբ ավելի ու ավելի ուժեղ ու հզոր ուժային բևեռներին անցնելու պատմություն է...